Լցվել է սիրտս` բերնեբերան,Խոսքերը կտրում են` ինչպես ածելի
Խճճվել են մտքերս` կծիկի նման,
Անհանգիստ սիրտս չի գտնում հանգիստ,
Չգիտեմ էլ ես, որն է ճշմարիտ…
Մտքերս սահում, բախվում են ժայռի,
Ճնշում է հոգիս` կորսետի նման…
***
Հույսը մի վայրկյան ցոլաց ու կորավ,
Սիրտը իմ մռայլ ուրախ չդարձավ,
Մտքերս քայլ - քայլ խավարն են գրկում,
Ճահիճն թախիծի ինձ ցած է քաշում
Ու ես այլևս փրկվել չեմ փորձում`
Մահապարտի պես հատակն եմ իջնում…
