<<Ձյուն…Դու ինձ երգիր քո երգը…, որ վերադառնա անցյալը, ինձ գտնի իմ սիրեցյալը…
Ախ…օրհնյալ լինի քո գալը…
Ձյուն…Դու ինձ երգիր քո երգը……..>>
Ախ…օրհնյալ լինի քո գալը…
Ձյուն…Դու ինձ երգիր քո երգը……..>>
Ինչ գեղեցիկ բառեր…
Ինչ գեղեցիկ մեղեդի…
Ինչ գեղեցիկ մեղեդի…
Իսկապես ձյան մեջ մեղեդի կա, Լույս կա…Լուր կա…` լավի, բարու, գալիքի, մաքրության մասին լուր, սպիտակի խորհուրդ կա…մաքրության խորհուրդ..երազանք կա, խենթություն կա, ծիծաղ կա…,չէ՞ որ իր գալով նա բերում է մեզ այս ամենը, ստիպում մեզ երեխայի պես ուրախանալ իր գալստին: Ձյունն իր գալով կարծես մի փոքրիկ խենթյություն է մտցնում յուրաքանչյուրիս մեջ, ցնծության զգացում առաջացնում ու մենք մոռանալով ամեն ինչ վազում ենք դուրս , որ զգանք նրա թավշյա փափկությունը մեզ վրա, քայլենք իջնող փաթիլների տակ, արդեն գոյացած ձյան շերտի վրայով, ձնագնդեր նետենք միմյանց վրա ու խենթանաաաանք…ու հրճվենք ուրախությունից, մանկան նման ցնծանք ու երջանկանանք…:
Երբեմն մտածում եմ, թե ինչու՞ եմ ես այսքան շատ սիրում ձյունը: Միգուցե որովհետև նա իմ մեջ միշտ հաճելի հիշողություններ է արթնացնում, միգուցե որովհետև սպիտակ է ու մաքուր ու ինձ երջանկության զգացում է տալիս... Շատ ավելին կարելի է թվարկել, բայց ես սիրում եմ, որովհետև պարզապես սիրում եմ…
Շատ եմ սիրում քեզ Ձյուուուուուն…..


Комментариев нет:
Отправить комментарий