Արդեն մի ժամանկ է ինչ ծառերը ծաղկել են, ամենուր նորածիլ կանաչ է ու տեղ-տեղ արև: Իսկ ես ընդհամենը երկու օր առաջ նկատեցի, որ ծառերն արդեն ծաղկել են ու գիտակցեցի, որ ԳԱՐՈՒՆ Է: Գիտակցեցի, բայց չզգացի...
ՉԵՄ ԶԳՈՒՄ ՔԵԶ ԳԱՐՈՒՆ...
Մի վայրկյան կանգ առա այն մրքի վրա, որ դեռ ոչ մի տարի էսքան անտարբեր չէի եղել գարնան հանդեպ ու նույնքան էլ ինքը` գարունը, դեռ այսքան անտարբեր չէր եղել իմ հանդեպ ու այսքան աննկատ չէր անցել կողքովս: Նա ինձ մոտ միշտ ինչ-որ պայծառ ու բարի զգացողություններ է աեաջացրել, միշտ մի «լավ նվեր» է մատուցել, իսկ այս տարի միայն` «դատարկություն»... Ինչևէ...Չեմ ուզուր տխուր նոտաներ...Վերջ: Ուրախություուուոուուն եմ ուզուուուուուոում....լուուույս, գուուույն, արև, սեեեեեեր...Երջանկության երաժշտությունն եմ ուզում լսել...ՈՒԶՈՒՄ ԵՄ ԶԴԱԼ ՔԵԶ ԳԱՐՈՒՆ....




