среда, 30 марта 2011 г.

Ու գնումա ժամանակը, փոխվումա ամեն ինչ…


 Էն վախտ իրա համար էտի մի հատ խելառ երազանք էր,
Իսկ հիմա արդեն կիսատ ապրած կանքի մի իրական ակնթարթ է:
Բայց փոխվելա արդեն սցենարը կյանքի,
Փոխվելա դաժը սցենարը ''Երազանքի''
Էն, որ մի ժամանակ տանում էր երկուսին
Հիմա էլա տանում, բայց արդեն  իրան ու ուրիշին
Ու փոխվել են դերակատարները` …դեմքերը,  դեպքերը..
Ու դաժը իրան էն ժամանակ խենթացնող աչքերը
ՈՒրիշի հետա արդեն ուզում երգի իրա առաջի երգը,
Ու գուցե դաժը իրա կյանքի երգը
Փոխումա կամաց կամաց սցենարը սերիալի,
Բայց դե Տերն ինքնա գրում սցենարն իրա կյանքի
ՈՒ գնումա ժամանակը, փոխվումա ամեն ինչ
Նա, որ էն ժամանակ թանկ էր իրա համար,
Հիամ դառելա ոչինչ
Ու չի էլ հիշում ինքը իրա ասած խոսքերը,
Իրանց խելառ մտքերը, իրանց խելառ օրերը
Չի հիշում դաժը իրանց հորինած աշխարհը
Իրանց խելառ աշխարհը` իարանց ''Երազանքը''…
Չէկամ էլ հիշումա, բայց փոխելա  դերերը,
Փոխելա դեմքերը, փոխելա աչքերը
Փոխվելա դաժը ինքըդառելա  ցինիկ
Ու անումա էն, ինչ փչումա իրա միտքը
Ու չի մտածում, որ մի օր ավարտվելույա էս ''ուրախ ֆիլմը'',
Ու դառնալույա ինքը ''յուրջ ֆիլմի'' սցենարիստը
Իսկ էն տխուր աչքերը, որ տանում էին իրան
Հիմա դառել են դատարկ, դառել են օտար:
Չեն կարում էտ աչքերը մոռանան իրանց ''Երազը''
''Երազը'', որ արդեն դառելա ուրիշի ''Կյանքը''…
Ու ջոգումա աղջիկը, որ փոխվելա սցենարը
Ջոգումա, որ էլ ինքը չի խմբի մենակատարը
Բայց դե ջնջելը դժվարա էտքանը
Էն ''անկապ երազանքը'' թողելա իրա հետքը,
Ու դառել իրա կիսատ կյանքի չսպիացած վերքը
Էն տխուր երգի սցենարն էլ դառելա  իրանց կանքը
Ապրել են արդեն սցենարի մի մասը,
Բաց դե երգը կիսատ էր ու հայտնի չի ավարտը
Ով գիտի ինչա տալու իրանց կյանքը
Ու մեր Տիրոջ բարեգութ կամքը
…………………………………………
Ու գնումա ժամանակը, փոխվումա ամեն ինչ
Էն` ինչ որ թանկ էր մի ժամանակ
Հիմա դառելա ոչինչ…

пятница, 18 марта 2011 г.

<< Հին մտքեր...>>


Երանի անցյալն հետ բերել լիներ,
Ու թող, որ բոլոր սխալները նորից ու նորից ինձ ցավ պատճառեին,
Բայց թող, որ նորից ապրեի ու սիրեի,
Այդ բառերի իմ զգացած ձևով…
Երանի ապրեի նորից ու նորից
Օրերը այն, երբ զգում էիր ԴՈՒ` ԻՆՁ,
Երբ զգում էի ԵՍ` ՔԵԶ…
Երանի լիներ…
Երանի հետ գար…
Երանի ԵՍ նորից զգաի…
Երանի ԴՈՒ զգաիր….

     ***  
Դու, որ եկար մեղմ քամու պես,
Դու հեռացար խելագարված փոթորկի պես…
Ավերելով` հոգիս, միտքս,
Փշրելով ու շաղ տալով ` սիրտս, որպես անպետք մի իր…
Սպանեցիր ու վերացրեցիր սրտիս բոլոր նուրբ լարերն ու զգացումները:
Չկա երազն էլ ինձ փրկող…
Չկա էլ երգն իմ հոգու` սիրուց  ծնված ու խենթացած…
Չկամ ո'չ Ես, չկաս ո'չ Դու…
Ինչպես որ կաինք մի ժամանակ:
Չկա էլ Սեր…
Չկա էլ Հույս…
Միայն Հավատ կա անսահման…
Հավատ, որ եթե հանկարծ մի օր կորչի,
Ուրեմն էլ` չկամ ո'չ Ես, չկաս ո'չ Դու
Չկանք, որպես…Շնչող Էակ: